Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։
ՀՀ ՊՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Զինված ուժերում ընթացող բարեփոխումները։
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Անցած տարվա նոյեմբերին Հայաստան էր այցելել Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետը, Ջուզեպպե Կավո Դրագոնեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ քննարկել էր ապագա համագործակցության ուղղությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի և Իտալիայի ռազմական ղեկավարները քննարկել են ապագա համագործակցության ուղղություններըԻտալիայի ԶՈՒ ԳՇ պետը Հայաստանում է, հանդիպել է Պապիկյանի հետ