Սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանի համար նպաստավոր արդյունքի հասնելու լավագույն ձևը չէ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանի համար նպաստավոր արդյունքի հասնելու առումով լավագույն ձևը չէ: Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին՝ այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան:

«Անհրաժեշտ է այս հարցերը լուծել հանգիստ, կառուցողական միջոցով, դրա մեխանիզմը կա՝ դա հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովն է, մենք պատրաստ ենք օգնել այդ գործում՝ հաշվի առնելով մեր փորձը։ Պետք է աշխատանք տարվի աս կառույցում, և մենք պատրաստ ենք ըստ ամենայնի դրան աջակցել», - ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Զախարովան ավելացրել է, թե Ռուսաստանը ոչ մի կերպ կապ չունի այն որոշումների հետ, որոնց հնարավորության մասին խոսել է Հայաստանի ղեկավարությունը։

«Մեզ հետ այս հարցով խորհրդակցություններ չեն եղել, շփումներ չեն եղել», - ընդգծել է Մարիա Զախարովան:

Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը մասնավորապես ասել էր՝ պատերազմ թույլ չտալն է պատճառը, որ «պետք է գնանք այս հատվածներում սահմանի ճշգրտման»: «Մենք հիմի կարանք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում ա, որ շաբաթվա վերջ պատերազմ ա սկսելու», - նաև հայտարարել էր ՀՀ վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին»․ Պետդեպի արձագանքը Փաշինյանի՝ սահմանազատման մասին հայտարարությանըԱդրբեջանը մոտ 15 կմ խորանալու է այդ հատվածում՝ կտրուկ մոտենալով Լոռու մարզին. Սեյրան Օհանյան «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք». վարչապետ