Պապիկյանին ընդունել է Իրանի նախագահը

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Իրան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։

Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում:

Թեհրան այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարը նախորդ օրը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը կբերի բախման. Թեհրանից զգուշացնում ենԵրևանն ու Թեհրանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը