Հաջորդ երկուշաբթի օրը՝ մարտի 11-ին, Շվեդիայի պետական դրոշը կբարձրացվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մուտքի մոտ: Այդ արարողությամբ կազդարարվի թագավորության անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինեն Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, թագավորական զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Բյուդենը և այլ քաղաքական գործիչներ։ Հրավիրված են նաև ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները:
Հունգարիայի նոր նախագահ Թամաշ Շույոկը մարտի 5-ին վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու համաձայնագիրը: Դրանով անդամակցման գործընթացն ավարտվել է, և Շվեդիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ:
Ավանդաբար չեզոք քաղաքականություն վարող Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտեր են ներկայացրել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո:
Թուրքիան և Հունգարիան ներկայացրել են առարկություններ, որոնք բանակցությունների միջոցով կարգավորվել են: Ֆինլանդիայի անցյալ տարվա ապրիլի 4-ին է միացել դաշինքին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունգարիան վավերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը