Այսօր մեկնարկում է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի երկօրյա աշխատանքային այցը Ադրբեջան, հայտնում է Ռուսաստանի կառավարությունը։
Միշուստինը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի հետ։
Նշվում է, որ Ռուսատսանի վարչապետը Բաքվում կքննարկի ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանման հարցերին։
Բանակցությունների արդյունքներով նաև նախատեսվում է միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեևի ստորագրում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետերը հեռախոսազրույց են ունեցել