Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետեր Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության հարցերը, հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության ակտուալ հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության զարգացմանը», - նշված է հաղորդագրությունում։
Միշուստինը և Ասադովը քննարկել են նաև ԱՊՀ-ում և բազմակողմ ձևաչափերում համատեղ աշխատանքը։