«Մենք հավատում ենք, որ Իսրայելի կառավարության բոլոր անդամները վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվեն Գազայում կատարած հանցագործությունների համար», - X-իր իր էջում գրել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջու Քեչելին՝ արձագանքելով Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի հայտարարությանը։
Քեչելին ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հարուցված ցեղասպանության գործին։
«Իսրայելի կառավարությունը պետք է վերջ դնի Գազայի բնակիչների համակարգված և կանխամտածված ջարդերին», - եզրափակել է թուրքիայի արտգործնախարարը։
Իսրայելի արտգործնախարարն X-ի իր էջում, մասնավորապես, մեղադրել է Էրդողանին ԱՄՆ-ի ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի հետ հանդիպման համար։
«Էրդողանը, որ մշտապես կոտորում է քրդերին Թուրքիայում և տարածաշրջանում, Իսրայելին մեղադրում է Գազայում միտումնավոր ցեղասպանություն իրականացնելու համար։ Պարոն Էրդողան, մենք Ձեզ նման չենք։ Մենք պայքարում ենք Ձեր հանցակից «Համաս»-ի դեմ, որին Դուք հյուրընկալեցիք Թուրքիայում և նրանց հնարավորություն տվեցիք ջարդեր ու սպանություններ իրականացնել։ Պետք է լռել և ամաչել», - գրել է Կացը։
Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության նոր փուլը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ իսրայելյան բնակավայրերի վրա «Համաս»-ի կատարած անսպասելի գրոհներով: «Համաս»-ի զինյալները սպանել են մոտ 1200 և պատանդառել են 253 իսրայելցիների՝ ըստ պաշտոնական տվյալների: Պաղեստինցիների զոհերի թիվը մոտեցել է 30 հազարին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը հուսով է, որ Գազայում Ռամադանի ամսվա ընթացքում հրադադար կհաստատվի