Տարածաշրջանում խաղաղությունը Բաքվի և Երևանի միջև է, ոչ թե Փարիզում կամ Բրյուսելում, Անթալիայում դիվանագիտական ֆորումում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
«Խաղաղության պայմանագիրը չպետք է կնքվի զուտ հանուն պայմանագրի, խաղաղության հասնելու իրական և իսկական մտադրություն պետք է լինի: Այս առումով Ադրբեջանը նաև ընդգծում է խաղաղության պայմանագրի երկկողմ ձևաչափը։ Տարածաշրջանում խաղաղությունը Բաքվի և Երևանի միջև է ընկած, այլ ոչ թե Փարիզում, Բրյուսելում կամ այլ տեղ։ Երկու երկրները պետք է միավորվեն և առաջ տանեն խաղաղության օրակարգը», - ասել է Հաջիևը։
Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է՝ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, Բաքվի օրակարգում խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական բանակցություններից հետո «բաց հարցերը» մնում են
Ավելի մանրամասն՝ այստեղ.