Վլադիմիր Վարդանյան. «Պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձևաչափի վերականգնումը»

«Մենք պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձևաչափի վերականգնումը», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Սա չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար, հանդիպումները շարունակվում են, և դա շատ դրական նշան է», - խոսելով Մյունխենում Փաշինյան-Ալիև, Բեռլինում Միրզոյան-Բայրամով բանակցություններից՝ ասաց իշխող խմբակցության պատգամավորը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախորդ երկու օրերին բանակցում էին Բեռլինում, այդ բանակցություններին նախորդել էր Մյունխենում երկու երկրների և Գերմանիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Բեռլինյան հանդիպումներից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները, արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայ-ադրբեջանական բանակցություններից հետո «բաց հարցերը» մնում ենՄյունխենում կայացավ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ Օլաֆ Շոլցի միջնորդությամբ