Քննիչները քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլա Նավալնայային վերջնագիր են ներկայացրել՝ կա՛մ նա կհամաձայնի գաղտնի թաղմանը, կա՛մ ընդդիմադիրին կթաղեն գաղութում, ասել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
«Մեկ ժամ առաջ քննիչը զանգահարել է Ալեքսեյի մորը և վերջնագիր տվել: Նա պետք է 3 ժամում համաձայնություն տա գաղտնի հուղարկավորության առաջարկին՝ առանց հրապարակային հրաժեշտի, կամ Ալեքսեյին կթաղեն գաղութում»,- ասել է Յարմիշը:
Նրա փոխանցմամբ՝ Նավալնիի մայրը հրաժարվել է բանակցել Քննչական կոմիտեի հետ, ասելով, թե նրանք իրավասություն չունեն որոշելու, թե ինչպես և որտեղ պետք է թաղեն որդուն: