Մատչելիության հղումներ

Նավալնիի մայրը պնդում է, որ իշխանությունները ցանկանում են ծածուկ հուղարկավորել իր որդուն


Ռուսաստանի - Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, Խարպ, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ, 20-ը փետրվարի, 2024թ.
Ռուսաստանի - Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, Խարպ, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ, 20-ը փետրվարի, 2024թ.

Ալեքսեյ Նավալնիի մայրը հայտարարել է, որ իրավապահները ցույց են տվել որդու դիակը։ Մինչ Լյուդմիլա Նավալնայայի այս հայտարարությունը ընդդիմադիր գործչի մահվան մասին ոչ իշխանական աղբյուրներից որևէ հաստատում չկար։

Նավալնիի մոր խոսքով՝ որդու դին գտնվում է Սալեխարդի դիահերձարանում, նրան թույլ են տվել տեսնել որդու դին, սակայն հրաժարվել են դիակը փոխանցել ընտանիքին։

Նավալնայան Youtube-ում հրապարակված տեսաուղերձում պատմում է, որ զրուցել է Սալեխարդում գտնվող Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ, ովքեր հայտարարել են, որ որդու մահվան պատճառը պարզվել է, և համապատասխան արձանագրություն է կազմվել։

Փետրվարի 16-ին կալանավայրում մահացած ընդդիմադիր գործչի մայրը պնդում է, որ իշխանությունները ցանկանում են իր որդու ծածուկ հուղարկավորություն կազմակերպել։ «Նրանք ինձ սպառնում են, պայմաններ առաջ քաշում՝ որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Ալեքսեյը։ Սա ապօրինություն է։ Իմ ներկայությամբ նրանք հրահանգներ են ստացել՝ Կրեմլից, թե Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատից: Նրանք ցանկանում են այս ամենը թաքուն անել՝ առանց հրաժեշտ տալու հնարավորության։ Իշխանությունները ցանկանում են ինձ տանել գերեզմանոց, ցույց տալ շիրիմն ու ասել՝ «ձեր որդին այստեղ է հանգչում»։ Ես դրան համաձայն չեմ», - Նավալնիի մոր խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Իր հերթին, Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտարարել է, որ ըստ բժշկական եզրակացության՝ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG