Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի տարբերակը, այսօր հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այսինքն, մեր հունվարի 4-ի պատասխանից հետո Ադրբեջանը ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել, և կարծում եմ, որ արտգործնախարարները երբ որ հանդիպեն մոտակա շրջանում, բնականաբար, քննարկելու են խաղաղության պայմանագիրը», - նշեց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ երկու երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպման տեղի և ժամկետների վերաբերյալ հստակություն դեռ չկա, «քննարկվում են տարբերակներ»։
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց նաև, որ սահմանից զորքերի հայելային հետքաշման հարցը մնում է հայկական կողմի օրակարգում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միրզոյան-Բայրամով հանդիպման վայրի և ժամկետի վերաբերյալ կողմերը պայմանավորվում են. ԱԳՆ խոսնակԱԳ նախարարների հանդիպումը «վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը և համաձայնեցմանը»Ըստ Ալիևի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում հանդիպում կանցկացնեն
Մանրամասները՝ քիչ անց