Իսրայելի լայնածավալ ռազմական գործողությունը Ռաֆահում, որտեղ ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի է ապաստանել, կունենա «հումանիտար սարսափելի հետևանքներ», նախազգուշացրել է Գազայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ավագ համակարգող Սիգրիդ Կաագը։
«Ռաֆահում հիմա գտնվում է ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի։ Քաղաքը նախատեսված չէ այդքան մեծ թվով մարդկանց համար, ովքեր պատսպարվել են ապաստարաններում կամ թիթեղներով պատված ժամանակավոր շինություններում: Նման վիճակում ապրողների առողջական վիճակը տագնապալի է»,- Բրյուսելում ասել է Կաագը:
ՄԱԿ-ի պաշտոնյան նաև մտահոգություն է հայտնել Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման և բաշխման հետ կապված հարցերի վերաբերյալ:
«Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ չկանոնակարգված բաշխումը, թալանն ու հանցագործությունը խոչընդոտում են մարդասիրական ջանքերը, և օգնությունը չի հասնում այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն»,- ասել է ՄԱԿ-ի համակարգողը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի դատարանում մեկնարկել են Պաղեստինի հարցով լսումները