ՄԱԿ-ի Միջազգային դատարանում մեկնարկել են պաղեստինյան տարածքներում Իսրայելի գործողությունների իրավական հետևանքների վերաբերյալ լսումները, որի ընթացքում ակնկալվում է ավելի քան հինգ տասնյակ պետությունների ներկայցուցիչների ելույթներ։
Նման խնդրանքով 2022 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան էր դիմել Միջազգային դատարան։ Խոսքը, մասնավորապես, «պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքը Իսրայելի կողմից շարունակական ոտնահարման» մասին է, նշում է ««Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով հայցը։
Դատարանից, մասնավորապես, ակնկալվում է պատասխանել՝ ինչ հետևանքներ ունի ստեղծված իրավիճակը ՄԱԿ-ի և այլ երկրների համար։
Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը կատարման պարտադիր ուժ չունի։
Լսումները տեղի են ունենում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետ կապված Նեթանյահուի կառավարության դեմ միջազգային ճնշումների ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը մինչև մարտի 10-ը վերջնաժամկետ է սահմանել Ռաֆահի վրա հարձակման համար