«Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
«Սա ոչ միայն Հայաստան-Եվրամիություն Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ», - Արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ ասել է Արարատ Միրզոյանը:
«Մենք համատեղ աշխատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով նոր շոշափելի արդյունքներ գրանցելու համար», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բորել. Ադրբեջանն անհամաչափ գործողություններ է ձեռնարկել սահմանինԼյուքսեմբուրգում բացվել է Հայաստանի գրասենյակՄիրզոյանն ու Խերտ Յան Կուպմանը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերՄիրզոյանը և Սեժուրնեն քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակըԱնհրաժեշտ է ոչ միայն Երևանի, այլև Բաքվի հստակ հանձնառությունն առանցքային հարցերում․ Միրզոյան