Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ուղին Պաղեստին պետություն ստեղծելն է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եգիպտոսից վերադառնալու ճանապարհին օդանավում հարցազրույց տալով լրագրողներին ասել է, թե իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ուղին անկախ, ինքիշխան, աշխարհագրորեն ինտեգրված պաղեստինյան պետություն ստեղծելն է՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն այլևս չի կարող անտեսել այդ փաստը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողան․ «Գազայի խնդրում պատրաստ ենք համագործակցել Եգիպտոսի հետ»Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ և երաշխավոր Իսրայելի և Պաղեստինի հարաբերություններում