Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ և երաշխավոր Իսրայելի և Պաղեստինի հարաբերություններում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ելույթը Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում, Դուբայ, 13-ը փետրվարի, 2024թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ելույթը Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում, Դուբայ, 13-ը փետրվարի, 2024թ.

Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ և երաշխավոր Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում։ Այդ մասին Դուբայում Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Իսրայելը, եթե իսկապես ցանկանում է տևական խաղաղություն, պետք է հրաժարվի իր ծավալապաշտական քաղաքականությունից: Առանց պաղեստինյան պետության ստեղծման պաղեստինյան հիմնախնդրի լուծում չի լինի, դրան ուղղված ցանկացած փորձ կձախողվի», - ասել է Էրդողանը:

Նրա պնդմամբ՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար պետք է ստեղծել 1967 թվականի սահմաններով պաղեստինյան անկախ պետություն, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը:

«Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել, այդ թվում՝ որպես գործընթացի երաշխավոր և միջնորդ: Մենք երբեք չենք լքի մեր պաղեստինցի եղբայրներին ու քույրերին», - ասել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG