Ալիև․ «Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեզ միջնորդներ պետք չեն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը, Բաքու, 14-ը փետրվարի, 2024թ.

«Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեզ միջնորդներ պետք չեն», - այսօր Բաքվում, հինգերորդ անգամ ստանձնելով Ադրբեջանի նախագահի պաշտոնը, հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Ես նախկինում էլ եմ ասել և ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել այս բարձր ամբիոնից՝ մենք մեր հարցերը լուծել ենք։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը պետք է դուրս բերվի միջազգային օրակարգից, որովհետև ով պատահի՝ զբաղվում է այս հարցով։ Գնացեք, ձեր գործերով զբաղվեք», - ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների թեման արհեստականորեն ուռճացվում է։

«Հայաստանի հովանավորներն անընդհատ ցանկանում են քննարկել այս հարցը, ջանքեր գործադրել, վերմակն իրենց վրա քաշել և որպես միջնորդ հանդես գալ», - հայտարարել է Ալիևը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է վերադառնան եռակողմ հայտարարությունների կատարմանը. ԶախարովաՕ՛Բրայեն․ «Մենք փորձելու ենք մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները» Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը․ ՄիլլերՄիշելը շնորհավորել է Ալիևին, նաև քննարկել հայ-ադրբեջանական կարգավորումը