Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը․ Միլլեր


Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով․ - «Մենք հավատում ենք, որ դա լավագույն միջոցն է՝ հակամարտության կայուն ավարտին հասնելու համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրան»։

Անցած տարեվերջին Բաքու այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X-ի իր էջում գրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին խաղաղ բանակցությունների համար:

Հայաստանի վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել էր, թե Բաքուն ընդունել է հունվարին Միացյալ Նահանգներում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու հրավերը։ Սակայն այդ հայտարարությունից ժամեր անց, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից պնդեցին՝ Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա։

Բաքուն մերժել է բանակցությունների համար վաշինգտոնյան հարթակը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կողմնակալ է համարել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ նոյեմբերի15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում արտահայտած կարծիքները՝ շեշտելով՝ «դրանք չեն արտացոլում իրականությունը»։ Բաքուն Վաշինգտոնին մեղադրել է «կողմնակալ» լինելու մեջ։

XS
SM
MD
LG