«Վաշինգտոնը փորձելու է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները», - ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։
Մեկնաբանելով երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը՝ ամերիկացի դիվանագետը նշել է․ - «Կարծում եմ, որ այս լարվածությունը մեկ անգամ ևս վկայում է ավելի ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրելու կարևորությունը»։
Օ՛Բրայենն հայտարարությունները հնչել են Մյունխենի Անվտանգության համաժողով ուղևորվելուց առաջ։
Փոխպետքարտուղարը, սակայն, խուսափել է նշել՝ արդյո՞ք Մյունխենում հայ-ադրբեջանական կարգավորմանը նվիրված բանակցություններ լինելու են, թե ոչ։
Երեկ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։