Իսրայելի բանակը հաղորդում է, որ Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողություններում ևս 2 զինծառայող է կորցրել։ Այդպիսով «Համաս»-ի դեմ պատերազմում իսրայելական կողմից զոհված զինծառայողների թիվը հասավ 566-ի, որոնցից 229-ը զոհվել են ցամաքային գործողության ընթացքում։
Փետրվարի 12-ին Գազայի հատվածը հաղորդեց, որ Ռաֆահ քաղաքի վրա իսրայելական ուժերի հարվածների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել։
Չորս ամիս շարունակվող պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը անցել է 28 հազարը։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի հողորդագրությունների արժանահավատությունն անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հաղորդել է Ռաֆահում երկու պատանդների ազատ արձակման մասին