Մատչելիության հղումներ

«Անհնար է ասել՝ երբ բեկում կունենանք»․ Բլինքենն Էլ-Ռիադում քննարկել է Գազայի հարցը


Էնթոնի Բլինքենը ժամանում է Սաուդյան Արաբիա,
Էնթոնի Բլինքենը ժամանում է Սաուդյան Արաբիա,

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Էր-Ռիադ, հանդիպել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։

Հանդիպումից հետո պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Բլինքենը և թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային համակարգումը՝ Գազայի ճգնաժամի հարցում «կայուն ավարտի հասնելու համար»:

«Պետքարտուղարն ընդգծել է Գազայում հումանիտար կարիքների լուծման և հակամարտության հետագա տարածումը կանխելու կարևորությունը», - ասված է Միլլերի հայտարարության մեջ:

Բլինքենը լրագրողների հարցերին չի պատասխանել, անմիջապես վերադարձել է հյուրանոց։

Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Քաթարի, Եգիպտոսի միջնորդները ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ին հրադադարի առաջարկ ներկայացրեցին, այժմ սպասում են նրանց պատասխանին։ «Համաս»-ն ավելի շատ երաշխիքներ է ուզում, որ դա վերջ կդնի չորս ամիս տևող պատերազմին։

«Անհնար է ասել՝ երբ բեկում կունենանք», - Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք թռիչքի ժամանակ լրագրողներին ասել է Բլինքենը՝ շեշտելով՝ «գնդակը «Համաս»-ի դաշտում է։

XS
SM
MD
LG