Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 12-13-ը պաշտոնական այցով կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ փետրվարի 14-ին՝ Եգիպտոսում, հաղորդում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Էրդողանը, պատվավոր հյուրի կարգավիճակով, կմասնակցի «Ապագա կառավարությունների ձևավորումը» թեմայով գագաթնաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 13-ին Դուբայում։
Ֆորումին կմասնակցեն տարբեր երկրների պետական և կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական և գործարար համայնքների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների իր գործընկերների հետ։
Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանը Կահիրեում կքննարկի Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման հարցեր։
Առաջիկա խորհրդակցությունների օրակարգում նաև Գազայի հարցն է, ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի այցը Թուրքիա հետաձգվել է