Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք խոսել են Գազայի հակամարտության մասին, հաղորդում է Պետդեպարտամենտը։
Բլինքենն ընդգծել է հակամարտությունների տարածումը կանխելու, պատանդների ազատ արձակման, մարդասիրական օգնության ընդլայնման և քաղաքացիական զոհերի թվի նվազման անհրաժեշտությունը, ինչպես նաև աշխատելու դեպի ավելի լայն, կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կապահովի Իսրայելի անվտանգությունը և կնպաստի պաղեստինյան պետության ստեղծմանը։
Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Էրդողանը նաև քննարկել են եվրոպական անվտանգության առաջնահերթությունները, ներառյալ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ավարտը և Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև առևտրի և ներդրումների ամրապնդումը:
Լրագրողների հետ զրույցում Էնթոնի Բլինքենը հավելել է, որ մտադիր է առաջիկա օրերին շարունակել բանակցությունները տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ՝ ուսումնասիրելու հետագա քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել հակամարտությունը թուլացնելու համար։