Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա

Լուսանկարը՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջի

Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։

Երեկ Ուկրաինայի «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին է փոխանցվել ընդհանուր առմամբ մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ, հաղորդում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպանությունը նշում է, որ նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ, իսկ հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանը 2023-ի սեպտեմբերին առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։ Չեխական CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ի գիտություն է ընդունում Ուկրաինայի հակամարտության հարցով Հայաստանի դիրքորոշումը․ Պեսկով