Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանության երազանքն է երկրում տեսնել զրո տոկոս աղքատություն և զրո տոկոս օկուպացիա։
Իշխող ուժի ներկայացուցիչն ընդգծել է, որ խաղաղ ճանապարհով Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և երկրում աղքատության ամբողջական հաղթահարումը Վրաստանի իշխանությունների հիմնական ազգային նպատակներն են։
«Այսօր Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, իսկ Վրաստանի բնակչության 15 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր։ Մենք կարող ենք գոհ լինել մեր գործունեությունից և ինքներս մեզանից միայն այս երկու ցուցանիշները վերականգնելուց հետո։ 0 տոկոս օկուպացիան և 0 տոկոս աղքատությունը «Վրացական երազանքն է», և սա մեր երազանքների Վրաստանն է։ Վրաստանի կառավարության գործունեությունն ուղղված է լինելու այս երազանքի իրականացմանը սկզբից մինչև վերջ՝ ինչպես 2024 թվականին, այնպես էլ 2025-2028 թվականներին»,- խորհրդարանում հայտարարել է Կոբախիձեն, ում գլխավորած կառավարության նոր կազմը օրենսդիրները պետք է հաստատեն այսօր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրակլի Կոբախիձեն առաջադրվեց Վրաստանի վարչապետի թեկնածու