Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քիչ առաջ հրաժարական է ներկայացրել: Նա հայտնել է, որ ստացել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը գլխավորելու առաջարկություն:
Այսօր ավելի վաղ իշխող շրջանակների հետ առնչություն ունեցող «Իմեդի» հեռուստակայանը հայտնել է, որ փետրվարի 1-ին կայանալիք «Վրացական երազանք»-ի համագումարում Ղարիբաշվիլին կընտրվի կուսակցության ղեկավար, իսկ այդ պաշտոնը հիմա զբաղեցնող Իրակլի Կոբախիձեն կառաջադրվի վարչապետ: