Վրաստանի իշխող կուսակցության արտահերթ համագումարը «Վրացական երազանք»-ի նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեին առաջադրեց վարչապետի թեկնածու։ Կառավարության նոր կազմը խորհրդարանը հաստատելու է գալիք շաբաթ։
Նոր կազմում չի լինի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, նրան փոխարինելու է պատգամավոր Իրակլի Չիկովանին։ Այս մասին լրագրողներին ասել է նոր վարչապետի թեկնածուն, նշելով, որ կառավարության կազմում դա կլինի միակ փոփոխությունը։
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և «Վրացական երազանք»-ի նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեն փաստացի փոխանակեցին պաշտոնները։