Ադրբեջանում ավարտվեց արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Քարոզարշավը մեկնարկել էր հունվարի 15-ին՝ քվերակությունից 23 օր առաջ և, ըստ օրենքի, ավարտվում է քվեարկությունից 24 ժամ առաջ։ Այսօր Ադրբեջանում լռության օր է, իսկ վաղը արտահերթ նախագահական ընտրություններ են։
Ընտրություններին մասնակցում է յոթ թեկնածու։ Քվեաթերթիկում առաջինը Իլհամ Ալիևի անունն է, որը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 20 տարի։
Ադրբեջանի նախագահի աթոռի համար պաքարում են նաև պատգամավորներ Զահիդ Օրուջը, Ռազի Նուրուլլաևը, Ֆազիլ Մուստաֆան, Գուդրաթ Հասանգուլիսևը, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ Ֆուադ Ալիևը և Էլշադ Մուսաևը։
Ընդդիմադիր ուժերը բոյկոտել են և չեն մասնակցում ընտրություններին։
ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի միջանկյալ զեկույցում նշված է, որ ընտրությունները նախապատրաստվել են ոչ մրցակցային պայմաններում, մամուլի վրա ճնշումներով և հասարակական կազմակերպությունների մոնիթորինգի համար խոչընդոտներ ստեղծելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ձերբակալել, ապա արտաքսել է ԵԱՀԿ դիտորդին