Հայաստանից Ադրբեջան անցած չեխի գործով հետաքննությունը շարունակվում է․ «Թրենդ»

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության շենքը Բաքվում, արխիվ

«Հայաստանի տարածքից Ադրբեջան անցած Չեխիայի քաղաքացու գործով հետաքննությունը շարունակվում է, այն իրականացնում է երկրի Պետանվտանգության ծառայությունը», - հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հավելյալ մանրամասներ չեն հաղորդում՝ նշելով միայն, որ Չեխիայի քաղաքացին, որի ինքնությունն առայժմ չի բացահայտվում, Ադրբեջան է անցել՝ հատելով Հայաստանի հետ սահմանին գտնվող ականապատ դաշտերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանում Չեխիայի քաղաքացի է ձերբակալվելԱդրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի