Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի


Ադրբեջանցի սահմանապահներ, սահմանային դիտակետ, արխիվ
Ադրբեջանցի սահմանապահներ, սահմանային դիտակետ, արխիվ

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացին, հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Չեխիայի քաղաքացուն, որի անունը չի հրապարակվում, բերման են ենթարկել Հայաստանի հետ սահմանային գոտու անցակետերից մեկում։

Ինչպես նշում է գործակալության աղբյուրը, նա հատել է սահմանը Հայաստանից և անցել սահմանի ադրբեջանական կողմում գտնվող՝ «հայերի կողմից ականապատված տարածքով»։

«Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է նրան հաջողվել անվնաս անցնել ոչ միայն հայկական դիրքերի, այլև՝ ականապատ տարածքով», - գրել է «Թրենդ»-ը։

Ադրբեջանը միջադեպի մասին արդեն տեղեկացվել է Չեխիայի Հանրապետության իշխանություններին:

Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից, քանի դեռ քննություն է անցկացվում։

Դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատությանը» միայն փոխանցեց, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ, ինչպես առանց կոնկրետ աղբյուրի հղում անելու պնդել էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։ Նման պնդում, օրինակ, «Մինվալ»-ն էր արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG