Նադեժդինին ու Մալինկովիչին ՌԴ ԿԸՀ-ում «կտեղեկացնեն ընտրողների ստորագրություններում թերությունների մասին»

ՌԴ նախագահի առաջադրված թեկնածու Բորիս Նադեժդին, արխիվ

Ռուսաստանի նախագահի թեկնածուներ Բորիս Նադեժդինն ու Սերգեյ Մալինկովիչը փետրվարի 5-ին հրավիրվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ նրանց «կտեղեկացնեն ընտրողների ստորագրություններում առկա թերությունների մասին»։

«Երբ մենք տեսնում ենք տասնյակ մարդկանց, ովքեր մահացած են, բայց ստորագրել են, հարց է ծագում ստորագրահավաքի էթիկական չափանիշների մասին: Որոշ չափով թեկնածուն մասնակից է դրան», - հայտարարել է ԿԸՀ-ի փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը՝ առանց հստակեցնելու, թե հատկապես որ թեկնածուի օգտին ստորագրությունների մասին է խոսքը:

«Քաղաքացիական նախաձեռնության» կողմից առաջադրված Նադեժդինը և «Ռուսաստանի կոմունիստներ»-ից՝ Մալինկովիչը անցած օրերին ԿԸՀ են ներկայացրել Ռուսաստանի տարբեր շրջաններից ընտրողների 105 հազար ստորագրություն։ ԿԸՀ-ն թեկնածուների գրանցման վերաբերյալ որոշում պետք է կայացնի մինչև փետրվարի 10-ը։

Մինչ այժմ ԿԸՀ-ն գրանցել է չորս թեկնածուի, այդ թվում՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, ով նախագահական ընտրություններին մասնակցում է հինգերորդ անգամ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«ՌԴ իշխանությանը ձեռնտու է չգրանցել Նադեժդինին, որպեսզի ընտրությունները չվերածվեն պատերազմի դեմ հանրաքվեի»Նադեժդինը Ռուսաստանի ԿԸՀ 105 հազար ստորագրություն է ներկայացրել. հանձնաժողովը 10 օր ունի դրանք ստուգելու համարՊուտինը գրանցվեց նախագահի թեկնածու