Ալմաթիում մեկնարկում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

ԵԱՏՄ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Ալմաթիում մեկնարկում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որն առաջին միջոցառումն է այդ կառույցում 2024 թվականին Հայաստանի նախագահության շրջանակում։

Ղազախստանի արտգործնախարարության հաղորդման համաձայն՝ նիստին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա այցով մեկնում է Ալմաթի՝ այդ նիստին և Digital Almaty 2024 թվային ֆորումին մասնակցելու համար։

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի մայիսին կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովինԵԱՏՄ նախագահելու կապակցությամբ Փաշինյանը ուղերձով դիմել է անդամ երկրների ղեկավարներին