Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներն Իրանի հետ ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում: Համաձայնագիրը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչները:
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ է 2019 թվականի հոկտեմբերի 27-ից։
Նիստին մասնակցելու համար տևական բոյկոտից հետո Ռուսաստանում է Հայաստանի վարչապետը: