Մարզերում տեղաբաշխված բռնի տեղահանված անձանց սննդային ապահովվածության նպատակով հասցեագրվել է 4.4 միլիարդ դրամ, հայտարարել է Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Խաչատրյանն ասել է, որ 112 հազար անձ եղել է միանվագ 100 հազարական դրամ աջակցություն ստանալու շահառու:
«Ավելի ուշ սահմանեցինք կեցության և կոմունալ ծախսերի աջակցության ծրագիրը, որով ով բնակարան ուներ՝ 10 հազար դրամի չափով էինք աջակցում, ով բնակարան չուներ՝ 40+10: Այս աջակցությունը 6 ամիսների համար է, որոնցից արդեն 3 ամիսներն անցել են: Սա կշարունակվի մինչև մարտ ամիսը ներառյալ»,- ասել է փոխվարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից տեղահանվածներին Հայաստանի կառավարությունն այս պահի դրությամբ հատկացրել է100 մլն դոլարԲռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, զոկուցել է Խաչատրյանը՝ նաև նշելով, որ 4 հազար ուսանողի համար միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է կրթաթոշակի աջակցության ծրագիր և որ այս թիվն առաջիկայում կավելանա:
«Առողջապահության բնագավառում ունենք 69 հազար մարդ, ովքեր առաջնային օղակում հաշվառվածներն են: Սա նաև խողովակ է, որով իրենք կարողանում են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային ծառայություններից օգտվել: Այսօրվա դրությամբ մոտ 7 հազար դեպք ունենք, որոնցով անձինք օգտվել են նաև պետպատվերով հիվանդանոցային ծառայություններից: Ունենք 20 հազար 656 դիմումներ կենսաթոշակառուների կամ նպաստառուների վերաբերյալ, 11 հազար 800-ի կենսաթոշակներն արդեն վճարվում են: Ունենք նաև 2408 դիմումատուներ, ովքեր նպաստների համար են դիմել, նրանցից 585-ը փաստացի իրենց նպաստները ստացել են», - ասել է փոխվարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից տեղահանվածներն արդեն կարող են դիմել թոշակներն ու նպաստները ստանալուԱնդրադառնալով զբաղվածության խնդրին, Խաչատրյանը նշել է, որ 212 ուսուցիչներ աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել են մարզեր, բուժաշխատողներից 202-ն աշխատանք են գտել տարբեր հաստատություններում, 725 մարդ դիմել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցելու համար, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով բռնի տեղահանված 10 հազար մարդ հաշվառվել է որպես վարձու աշխատող:
Խորհրդակցությանը նաև անդրադարձ է եղել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին, ասված է կառավարության հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած կառավարության աջակցությանը, արցախցիներից շատերը դեռ օգնության ու կացարանի կարիք ունեն