Մատչելիության հղումներ

100 հազարական դրամներն այսօր փոխանցվել են բանկային քարտեր ունեցող շուրջ 50 հազար արցախցիների


Կառավարությունն այսօր փոխանցել է 100 հազարական դրամները շուրջ 50 հազար արցախցիների, ովքեր տեղահանման պահին ունեցել են բանկային քարտեր, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ մյուս անձանց գումարները կփոխանցվեն՝ նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես:

Երեխաների գումարներն էլ, Փաշինյանի խոսքով, կփոխանցվեն, երբ նրանց ծնողներն երեխաների տվյալներն ամրակցեն իրենց քարտային հաշիվներին:

Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին և 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով, գրել է Փաշինյանը:

XS
SM
MD
LG