«Ավելի լավ կլիներ, եթե Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակը զերծ մնար հայկական կեղծ խոսույթների վրա հիմնված հարցերի մեկնաբանումից», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով այսօր Երևանում Մարկետա Պեկարովա Ադամովայի արած հայտարարություններին:
Երևանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժմանակ հարցին՝ Չեխիան ի՞նչ կարող անել Բաքվին բանակցային սեղան վերադարձնելու համար, Պեկարովա Ադամովան մասնավորապես արձագանքել էր. - «Այս հարցը Բաքու այցի ժամանակ անպայման կբարձրացնեմ, թե ինչո՞ւ իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել։ Մեր բոլոր հնարավորությունները կօգտագործենք՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ բանակցություններին մասնակցելու համար»։
Հակադարձելով չեխ խորհրդարանականին՝ Հաջիզադեն նաև շարունակել է. - «Ավելի լավ կլիներ, որ Պեկարովան հարց հնչեցներ՝ ե՞րբ է Հայաստանն իր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հեռացնելու հարևաններին ուղղված տարածքային պահանջները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն. Ալեն Սիմոնյան