Եվրոպական պատժամիջոցները չեն կարողացել ոչնչացնել ռուսական պաշտպանական արդյունաբերությունը, և այժմ ԵՄ-ն չի տեսնում լույսն ուկրաինական թունելի վերջում, ելույթ ունենալով ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային համաժողովում՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որոնք, «էապես թուլացրել են ռուսական ռազմական մեքենան, բայց այն դեռ կա»։
«Պատերազմը շարունակվում է, և մարտերը միայն սրվում են, և մենք լույս չենք տեսնում ուկրաինական թունելի վերջում», - ասել է բարձր ներկայացուցիչը: