Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում չսատարել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում


ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ երկօրյա բանակցություններում Վաշինգտոնի մտահոգությունն է փոխանցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում Պեկինի կողմից Մոսկվային աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ:

Ըստ ամերիկյան կողմի, ռուսները չինացիներից ստանում են պատերազմ վարելու համար անհրաժեշտ սարքավորումները և այդպես շրջանցում միջազգայնորեն սահմանված պատժամիջոցները:

«Ես ընդգծել եմ, որ ոչ մի ընկերություն չպետք է նյութական աջակցություն ցուցաբերի Ռուսաստանի ռազմական սեկտորին այս դաժան և ապօրինի պատերազմում»,- ասել է Յելենը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կբացահայտի և պատժամիջոցներ կսահմանի այդ ընկերությունների նկատմամբ:

Մի շարք այդպիսի ընկերություններ, այդ թվում՝ չինական, արդեն պատժամիջոցների ցանկում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG