Մոսկվան մնում է Երևանի և՛ գործընկերը, և՛ որոշիչ ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի է ունեցել 2020 թվականի աշնանը, «որոշիչ ներդրում ունի էլ ավելի ծանր իրավիճակի, նույնիսկ կարելի է ասել՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է գործընկեր դառնալ Երևանի՝ ականապատ քարտեզները Բաքվին փոխանցելու հարցում։
«Միաժամանակ միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին, Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը, պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են դեպի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատում», - հավելել է ռուսաստանցի դիվանագետը։