Մատչելիության հղումներ

Միրզոյանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի մասին


Քաղաքականության մեջ, մասնավորապես, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին խոսելիս, պետք է առավելագույնս ուշադիր լինենք ձևակերպումների հանդեպ և չառաջնորդվենք պարզունակ գնահատումներով, ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ վերջին շրջանում թվում էր, թե Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը գնում է դեպի եվրաինտեգրում, սակայն վարչապետի՝ Ռուսաստան այցից հետո տպավորություն է, թե գնում է դեպի Մոսկվա:

Անդրադառնալով հայկական կողմի դժգոհություններին, որոնք առնչվում են ռուսական կողմին, Միրզոյանը նշեց. «Երբեք չենք թաքցրել, որ եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք: Այդ խնդիրները վերաբերում են առաջին հերթին երկկողմ ռուսական, նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ունեցած ակնկալիքներին և այդ ակնկալիքների արդարացմանը կամ չարդարացմանը: Այդ խնդիրները եղել են, այդ խնդիրները մենք տեսել ենք և՛ այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններն են խախտվել և ՀՀ ինքնիշխան տարածքներն են հայտնվել օկուպացիայի տակ, և՛ այն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության կամ անգործության դեպքերում, ու բազմաթիվ այլ, այդ թվում՝ որոշակի տնտեսական հարցերում»:

Արտգործնախարարը նշեց՝ ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որտեղ անդամները պարտավովում են պաշտպանել միմյանց սահմանները, «մեր սահմանները խախտվել են և մենք տեսել ենք, որ էս կազմակերպությունն էնքան էլ չի շտապել այդ սահմանները պաշտպանել»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու որոշմանը, Միրզոյանն ընդգծեց. «Չեմ կարծում, որ դուք երբևէ լսած լինեք, որ ԵԱՏՄ-ի մասով մենք ունենք նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին ունեինք ՀԱՊԿ-ի պարագայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG