Իրանի աջակցությունը վայելող հութիների պատվիրակությունը երեկ ժամանել է Մոսկվա, հաղորդել է եմենցի ապստամբների ներկայացուցիչը՝ նշելով, որ պատվիրակությունը Մոսկվայում է՝ ընդգծելու Գազայում պատերազմը դադարեցնելու համար «ԱՄՆ-ի և Իսրայելի վրա ճնշում գործադրելու ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը»։
Հութիների խոսնակ Մուհամեդ Աբդել Սալամի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ։
Հութիները հաճախակի հարձակումներ են գործել Կարմիր ծովով անցնող նավերի վրա՝ փորձելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու պատերազմը: Հարձակումները ստիպեցին ԱՄՆ-ին և Բրիտանիային մի շարք պատասխան հարվածներ հասցնել:
Աբդել Սալամն X-ի իր էջում գրել է, որ Բոգդանովի հետ հանդիպմանը քննարկել են հութիների վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները՝ նշելով․ - «Ավելի հրատապ է Գազայի հատվածում ագրեսիայի դադարեցումը և մարդասիրական օգնության տրամադրումը և ոչ թե Կարմիր ծովի ռազմականացումը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն ու Բրիտանիան կրկին հարվածել են Եմենի հութիների ռազմական օբյեկտներին