ԱՄՆ զինվորականները ոչնչացրել են Եմենի հութիների երեք հակատանկային հրթիռներ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X-ի էջից:
«Հունվարի 19-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել հութիների երեք հականավային հրթիռներին, որոնք ուղղված էին Հարավային Կարմիր ծովի ուղղությամբ և պատրաստ էին արձակման: Ամերիկյան ուժերը հայտնաբերել են հրթիռները Եմենի հութիների կողմից վերահսկվող շրջաններում և որոշել, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում գտնվող առևտրային նավերի և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար: Այնուհետև ամերիկյան ուժերը խոցել և ոչնչացրել են հրթիռները՝ ինքնապաշտպանության նպատակով: Այս գործողությունը միջազգային ջրերն ապահով և անվտանգ կդարձնի ԱՄՆ նավատորմի նավերի և առևտրային նավերի համար», - նշված է հաղորդագրությունում:
Հութիները վերջին մեկուկես ամսում բազմիցս հարձակումներ են գործել Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կարձագանքի, եթե հութիները շարունակեն իրենց «վրդովեցուցիչ պահվածքը»: