ԱՄՆ-ի և Բրիտանիայի կործանիչները անցած երկուշաբթի հարվածել են հութիների ռազմական օբյեկտներին՝ մասնավորապես, ստորգետնյա պահեստին և հրթիռային ու հետախուզական ենթակառուցվածքներին, հաղորդում է Պենտագոնը։
Սա ԱՄՆ-ի 8-րդ, իսկ Բրիտանիայի հետ համատեղ 2-րդ հարվածն է հութիներին, որոնք վերահսկում են Եմենի բազմամարդ բնակեցված շրջանները։
Իրանի աջակցությունը վայելով հուսթիները Կարմիր ծովում հարձակվում են նավերի վրա, հայտարարելով, թե աջակցում են պաղեստինցիներին, բայց նրանց հարձակումները վտանգում են համաշխարհային առևտրի կարևոր ուղիներից մեկը։