Հյուսիսային Կորեան նոր ռազմավարական թևավոր հրթիռ է փորձարկել․ Reuters

"Pulhwasal-3-31" հրթիռի փորձարկումը, 24-ը հունվարի, 2024թ․

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի օրը նոր ռազմավարական թևավոր հրթիռ է փորձարկել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով KCNA պետական լրատվամիջոցը։

"Pulhwasal-3-31" հրթիռը մշակման փուլում է, և փորձնական կրակոցը ոչ մի ազդեցություն չի ունեցել հարևան երկրների անվտանգության վրա, հայտնում են պետական լրատվամիջոցները՝ հավելելով, որ այն «ոչ մի կապ չունի» տարածաշրջանային իրավիճակի հետ։

Ըստ The Missile Administration-ի՝ փորձարկումը երկրի սպառազինության համակարգի թարմացման գործընթացի մաս է։

Չորեքշաբթի օրը Հարավային Կորեայի զինվորականները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան առավոտյան ժամը 7-ի սահմաններում մի քանի թևավոր հրթիռ է արձակել դեպի ծովի արևմտյան ափ: Սեուլի պաշտպանության նախարար Շին Վոն-Սիկը դատապարտել էր արձակումները՝ դրանք համարելով լուրջ սպառնալիք իր երկրի համար: