Մատչելիության հղումներ

Հեռահար թևավոր հրթիռի փորձարկումները, ըստ Փհենյանի, հաջողությամբ են պսակվել


Հյուսիսկորեական հեռահար թևավոր հրթիռի փորձարկումը: Լուսանկարը տարածել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը
Հյուսիսկորեական հեռահար թևավոր հրթիռի փորձարկումը: Լուսանկարը տարածել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը

Հյուսիսային Կորեան հեռահար թևավոր հրթիռի փորձարկումներ է անցկացրել: Հրթիռն անցել է 1500 կիլոմետր, հարվածել է թիրախին, ապա ընկել է հյուսիսկորեական տարածքային ջրեր:

Անցած շաբաթ և կիրակի օրերին տեղի ունեցած փորձարկումներն, ըստ Փհենյանի, հաջողությամբ են պսակվել: Անկախ տեղեկատվական աղբյուրները չունեն Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների տարածած տեսագրությունների և լուսանկարների արժանահավատությունը հաստատելու հնարավորություն:

Վերջին անգամ Հյուսիսային Կորեան այս տարվա մարտին էր կարճ հեռահարության հրթիռ փորձարկել: Իսկ մինչ այդ թևավոր հրթիռ է փորձարկել հունվարի 20-ին՝ ԱՄՆ-ում նախագահ Ջո Բայդենի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունից մի քանի ժամ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG