Հյուսիսային Կորեան այսօր երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։
Անհայտ տեսակի հրթիռներն արձակվել են Հյուսիսային Կորեայի կենտրոնական շրջանից։ Այս մասին հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները՝ վկայակոչելով շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ուսումնասիրում են մանրամասները։
Ճապոնիայի վարչապետ Եսիհիդա Սուգան հրթիռների արձակումը «վրդովեցուցիչ է համարել և դատապարտել այդ գործողությունը, որպես «տարածաշրջանում խաղաղության և անվտանգության սպառնալիք»։
Անցած երկուշաբաթի Հյուսիսային Կորեան հաղորդել էր ևս երկու հեռահար թևավոր հրթիռների արձակման մասին։
Ստեղծված լարվածության ֆոնին այսօր Սեուլ է ժամանել Չինաստանի արտգործնախարար, պետական խորհրդի անդամ Վան Ին։ Նա հանդիպել է Հարավային Կորեայի նախագահի ու արտգործնախարարի հետ։
«Մենք ջանքեր կգործադրենք՝ ապամիջուկայացնելու Կորեական թերակղզին և խաղաղություն հաստատել»,- ասել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ինը՝ ակնկալելով այդ հարցով Չինաստանի շարունակական աջակցությունը։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները փակուղի մտան 2019 թվականին։