Երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը երեկ ժամանել է Մոսկվա, հաղորդում է իրանական MEHR գործակալությունը։
Ըստ իրանական կողմի՝ Ահմադիանը Ռուսաստանում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով։
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ռուսաստանում Իրանի դեսպանությունը, նշում է, որ Ահմադիանի և Պատրուշևի բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերությունների զարգացումն է, տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները, ինչպես նաև Պաղեստինի հարցը։
Ալի Ահմադիանն իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում նաև մի շարք այլ հանդիպումներ կունենա Մոսկվայում, կքննարկի երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման հարցեր։
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ։ Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել Գազայի հատվածում հրադադարի շուտափույթ հաստատման օգտին և մտահոգություն հայտնել Կարմիր ծովում լարված իրավիճակի կապակցությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը ժամանել է Նյու Յորք