ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացման հարցը ընդգրկվել է Թուրքիայի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում։
TRT Haber հեռուստաալիքի հաղորդման համաձայն, ակնկալվում է, որ հարցի քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա նույն օրը։
600 տեղանոց խորհրդարանում այդ արձանագրությունը վավերացնելու համար բավարար է պարզ մեծամասնության կողմ քվեարկությունը։
Անցած դեկտեմբերի 26-ին Արտաքին հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացմանը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Շվեդիայի անդամակցության հայտը միայն Թուրքիան ու Հունգարիան չեն վավերացրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական խորհրդարանն այս շաբաթ քվեարկության կդնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը