Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի գլխադասային հանձնաժողովը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հայտին


Ֆուաթ Օքթայը նախագահում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, Անկարա, 26 դեկտեմբերի, 2023թ.
Ֆուաթ Օքթայը նախագահում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, Անկարա, 26 դեկտեմբերի, 2023թ.

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վավերացման արձանագրությունը։ Որոշումն ընդունվել է երեքշաբթի օրը կայացած հանդիպմանը, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։

Այժմ փաստաթուղթը քվեարկության կդրվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիագումար նիստում: Նախագծի քվեարկության օրը դեռ հայտնի չէ, սակայն, կանոնակարգի համաձայն, քննարկումը հնարավոր է գլխադասային հանձնաժողովի կողմից հաստատման օրվանից 48 ժամ հետո։

Թուրքիայի խորհրդարանը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 29-ին, պետք է ձմեռային արձակուրդի գնա։ Դեռ հայտնի չէ՝ քվեարկությունը տեղի կունենա այս տարի, թե արդեն 2024-ի, ենթադրաբար, հունվարի 10-ից հետո։

Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի վավերացման գործընթացը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում սկսվել է 2023-ի հոկտեմբերին։

XS
SM
MD
LG